Բրբանքի հայկական եկեղեցու բակում հավաք՝ ի աջակցություն կալանավորված հոգևորականների և Սամվել Կարապետյանի

29 Հունիսի 2025, 13:15

Քաղաքականություն

Այսօր ԱՄՆ–ի Բրբանքի Էջմիածնական թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդաց Մայր Տաճարի բակում պատարագից հետո զորակցական հավաք է լինելու։

Նույն տեղում կազմակերպվելու է զորակցական ստորագրահավաք հետևյալ ուղերձով.

«Հայաստանի գործող իշխանությունը փորձում է ավարտին հասցնել այն, ինչ դարերով ձգտել են մեր թշնամիները։ Հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու, ազգային արժեքների և ինքնության դեմ պատերազմի հստակ արտահայտություն են։ Պահն օրհասական է։ Վերահաստատում եմ իմ անվերապահ աջակցությունը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Պահանջում եմ՝ դադարեցնել հալածանքները և ազատ արձակել Միքայել և Բագրատ Արքեպիսկոպոսներին, Սամվել Կարապետյանին ու ապօրինաբար այլ կալանավորվածներին»։ Կիլիկիո թեմի բոլոր եկեղեցիներում քարոզների ընթացքում փոխանցվելու է միասնական պատգամ՝ ի պաշտպանություն Էջմիածնի»։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Սամվել Կարապետյանի ընտանիքի նախաձեռնությամբ պատրաստվում են հատուկ տեսանյութեր։

Հիմա եթերում