Մտահոգված եմ Արցախի հարցով և հիասթափված, որ նախագահ Բայդենը ռազմական օգնություն է ուղարկում Ադրբեջան. Բրբանքի քաղաքապետ

09 Օգոստոսի 2023, 14:42

Քաղաքականություն

Բրբանքի քաղաքապետ Կոնստանտին Էնթոնին հանդիպել է Արցախի ապաշրջափակման հարցով բողոքի ցույց անցկացնող ամերիկահայերին:

Քաղաքապետն ասել է, որ ինքն էլ մտահոգված է Արցախի հարցով և հիասթափված է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռազմական օգնություն է ուղարկում Ադրբեջանին:

Նշենք, որ երրորդ օրն է՝ Լոս Անջելեսի հայերը չեն հեռանում Բրբանք քաղաքում գտնվող կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մոտից։ Արցախի խնդրով մտահոգված` նրանք բողոքի ակցիա են իրականացնում։ Ներկաները փորձում են կոնգրեսականի ուշադրությունը հրավիրել առկա ճգնաժամի վրա։

Ակցիայի մասնակիցները պահանջում են Ադամ Շիֆից մեկնել Արցախ, ծանոթանալ իրավիճակին և ԱՄՆ Կոնգրեսում բարձրացնել Արցախում առկա հումանիտար ճգնաժամի և 120.000 հայերին սպառնացող վտանգի հարցը։ Առայժմ Շիֆը միայն աջակցության նամակ է փոխանցել, ինչն ակցիայի կազմակերպիչներին չի գոհացնում։