ԲՐԻԿՍ գագաթնաժողովում Փաշինյանի և Ալիևի զրույցը չի խանգարել ընդհանուր քննարկմանը. Պեսկով
24 Հոկտեմբերի 2024, 15:20
BRICS+-ի նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը չի խանգարել ընդհանուր քննարկմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ միջազգային հանդիպումները միշտ օգտագործվում են երկկողմ շփումների համար։
«Ոչ, չի խանգարել: Դա սովորական պրակտիկա է: Պետությունների ղեկավարները երկկողմ շփումների համար օգտագործում են բազմակողմ ձևաչափեր», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը։