ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին Հայաստանը կմանսակցի Նիկոլ Փաշինյանի մակարդակով
06 Սեպտեմբերի 2024, 15:12
NEWS.am-ի տեղեկանություններով Հայաստանը ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով:
Նախօրեին ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը մասնակցելու է ինչպես ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, այնպես էլ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Հիշեցնենք, որ BRICS-ի ամենամյա գագաթնաժողովը անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Հաղթանակի 80-ամյակի պատվին Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին։