ԲՐԻԿՍ-ը Հայաստանի համար նոր տրանսպորտային համակարգի մաս դառնալու հնարավորություն է. Մարատ Բաշիրով
24 Հոկտեմբերի 2024, 22:00
Բիզնեսի և իշխանության փոխգործակցության տեսության և պրակտիկայի ամբիոնի պրոֆեսոր Մարատ Բաշիրովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ կտա Հայաստանին մասնակցությունը BRICS գագաթնաժողովին։
«BRICS-ը կազմակերպություն է, որը հիմնված է իրավահավասարության և ինքնիշխանության հարգանքի սկզբունքների վրա։ Պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանն ունի այսպես կոչված Զանգեզուրի միջանցք՝ շուրջ 40 կմ ցամաք, այն տրանսպորտային միջանցքի կարևոր տարր է Չինաստան, Հնդկաստան, Իրան և հետագայում ելք դեպի Սև ծով։ Ելք դեպի Սև ծով՝ դա Հայաստանի միջոցով է, այնուհետև՝ Ադրբեջանի և, համապատասխանաբար, Թուրքիայի կամ Ռուսաստանի», — ասել է նա։
Այդ պատճառով, Բաշիրովի խոսքով, բոլորն էլ հասկանում են, որ առևտրային, տրանսպորտային միջանցքների այս վերաձևավորումը նոր լոգիստիկա է ստեղծում։
«Նոր լոգիստիկան, որն էժան է, որտեղ տարածքային կոնֆլիկտներ չկան, հեշտ է ապահովագրել, այսինքն՝ հասկանալի է, որ ռիսկերը ցածր են։ Եվ ահա այստեղ Հայաստանը հանգուցային կետ է։ Եթե հանկարծ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն, ապա այդ ճանապարհի շրջանցումն այսօր արդեն ակնհայտ է։ Դա Կասպից ծովն Է: Այսինքն՝ այդ ժամանակ բեռնվում են բեռները իրանական նավահանգստում, գնում են Կասպից ծովով, գնում են Ռուսաստան կամ Ադրբեջան ծովով», — ընդգծել է նա։
Փորձագետի խոսքով՝ ակնհայտ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշվի է առել այս առանցքային պահը, երբ այսօր ժամանել է Կազան:
«Որովհետև որքան էլ դու հավատարիմ լինես ինչ-որ աշխարհաքաղաքական ռազմավարության, քո երկրի համար օգուտները մերժելը, նրա զարգացման հնարավորությունը մերժելը պարզապես հանցավոր կլիներ։ Փաշինյանն այնքան լիցքավորված չէ, որ դավաճանի իր երկրի շահերը։ ԲՐԻԿՍ-ը Հայաստանի համար Ասիա-Եվրոպա նոր առևտրային տրանսպորտային համակարգի մաս դառնալու հնարավորություն է», — եզրափակել է Բաշիրովը։