Բրիտանացի պատգամավորները կառավարությունից պահանջում են ճնշում գործադրել Բաքվի վրա՝ հայ գերիներին ազատ արձակելու համար
02 Ապրիլի 2025, 16:28

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենը, խմբի փոխնախագահներ Ջոն Ուիթինգդեյլը, Կրիս Լոուն և Լորդ Մարկ Մաքինսը նամակ են հղել Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ խնդրելով աջակցել Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ջեսիկա Մորդենան:
Բրիտանացի խորհրդարանականները նամակում խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքն ու դատավարությունները և կոչ են արել Մեծ Բրիտանիայի կառավարության նախարարներին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա, ինչը կօգնի հայ բանտարկյալների ազատ արձակմանը։