Բրիտանական Hurts սինտի-փոփ դուետն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում
24 Հունիսի 2023, 16:15
Բրիտանական Hurts սինտի-փոփ դուետը շուտով առաջին համերգով հանդես կգա Հայաստանում։
2009թ․-ին իրենց կազմավորումից ի վեր խումբը միջազգային համբավ է ձեռք բերել իր անկրկնելի ձայնով ու եռանդուն բեմական ներկայությամբ: Շատ շուտով մանչեսթերցի դուետը կմեկնի կարճ շրջագայության։ Կատարողները կայցելեն Քիշնեւ, Երեւան, Թբիլիսի, Ալմաթի, Բուխարեստ, Քյոնիգշտեյն, Տալլին, Սիգուլդա, Էսպու եւ Կոկկոլա:
Երկրպագուներն անհամբեր սպասում են Թեո Հաթչկրաֆթի եւ Ադամ Անդերսոնի ժամանմանը: Համերգը խոստանում է հոգեպես լիցքավորված լինել։ Միջոցառման անցկացման վայրն է ընտրվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճը։ Երկրի ամենամեծ հարթակներից մեկը։
Համերգը տեղի կունենա հուլիսի 3-ին։ Միջոցառման կազմակերպիչը՝ New Model Ark։ Նրանք նախկինում Հայաստան էին բերել կատարող Մոնետոչկային, Քիս-Քիս դուետին, ինչպես նաեւ փանկ ռոքի լեգենդներին The Exploited-ին։