Բրիտանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են Փաշինյանի բռնաճնշումները հոգորականների նկատմամբ
24 Դեկտեմբերի 2025, 10:45
Հայաստանի արքեպիսկոպոսների կեսը ձերբակալված է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:
«Բրիտանական հեղինակավոր The Telegraph-ի եթերում հայտնի լրագրող Թիմ Սթենլին և Հայր Բենեդիկտ Քիլին քննարկում են վարչապետ Փաշինյանի ավտորիտար քայլերն ու Եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումները։ Նրանք շեշտում են, թե ինչու է կարևոր, որ միջազգային հանրությունը և հոգևոր համայնքները բարձրաձայնեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,- գրել է Ամստերդամը։