Բռնցքամարտի ԱԱ․ Նարեկ Մանասյանը պարտվեց կիսաեզրափակչում

12 Մայիսի 2023, 18:18

Սպորտ

Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում  Նարեկ Մանասյանը պարտություն կրեց ու դարձավ բրոնզե մեդալակիր, հայտնում է «ArmSport»-ը:

92 կգ քաշային բռնցքմաարտիկը պարտվեց Իտալիայի ներկայացուցիչ Աբես Ազիզ Մոհիդինին:

Հայաստանի հավաքականից այսօր ռինգ դուրս կգա ու եզրափակիչի համար կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Նրա մրցակիցը Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Աբդուլաևն է: