Բռնցքամարտի Եվրոպական խաղերում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը մեկնարկում է տպավորիչ հաղթանակով

23 Հունիսի 2023, 23:46

Բոլոր

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․

«Եվրոպական խաղերում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը մեկնարկում է տպավորիչ հաղթանակով։ Մեր մարզիկը մրցում էր չեխ Վլադիմիր Տրակալի հետ և պարզապես շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին։

Եվրոպայի փոխչեմպիոնը արեց այն ինչ ցանկացավ և նույնիսկ երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին»։