Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն ունի

16 Նոյեմբերի 2023, 01:00

Սպորտ

Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն ունի։

Էլիդա Քոչարյանը 1/4 եզրափակչում մրցել է իտալացի Ֆերանտե Դոնատելայի հետ և հաղթել մեծ առավելությամբ։ Մարզուհին մենամարտը շահել է 5։0 հաշվով։

Էլիդա Քոչարյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։