Բռնցքամարտի Մ22 ԵԱ․ Հայ բռնցքամարտիկները դուրս են եկել եզրափակիչ

18 Հոկտեմբերի 2024, 00:00

Սպորտ

Հինգ հայ բռնցքամարտիկներ Սոֆիայում դուրս են եկել մինչև 22 տարեկանների ԵԱ եզրափակիչ: 51 կգ քաշային Ռուդոլֆ Ղարիբյանը կիսաեզրափակիչում հաղթել է իռլանդացի Անտոնիո Կլեպսոնին, իսկ Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը (57 կգ) համառ պայքարում հաղթել է թուրք Մեհմեթ Չինարին:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային փոխանցմամբ, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը հաղթել է Անգլիան ներկայացնող Ջեք Դրայդենին, 67 կգ քաշային Հարություն Հակոբյանը՝ բուլղարացի Ռումեն Ռումենովին:

Ավելի վաղ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթել էր Լատվիան ներկայացնող Աննա Սորոկինային: