Բռնցքամարտի Ռուսաստանի չեմպիոն է դարձել Անդրեյ Փահլեվանյանը
10 Հուլիսի 2023, 21:13
Անդրեյ Փահլեվանյանը մինչև 54 կգ քաշային կարգում հաղթել է Ռուսաստանի բռնցքամարտի առաջնությունում։
Սոչի քաղաքի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ նա 19-ից 22 տարեկան տարիքային կատեգորիայի 267 ռուս բռնցքամարտիկների մեջ դարձել է ուժեղագույնը։
Սոչիի քաղաքապետը շնորհավորել է չեմպիոնին: Փահլեվանյանը պարգեւատրվել է Սոչիի քաղաքապետարանի ղեկավարի պատվոգրով։
Նոյեմբերին հայազգի մարզիկը կներկայացնի Ռուսաստանի Դաշնությունը Ադրբեջանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։
Երիտասարդ բռնցքամարտիկը սկսել է մարզվել 14 տարեկանում, իսկ արդեն 19 տարեկանում դարձել է սպորտի վարպետ։