Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը՝ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
25 Ապրիլի 2024, 16:12
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անի Հովսեփյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում է:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հովսեփյանը պետք է մրցեր ռումինացի Անդրա Նիկոլետայի հետ: Սակայն մենամարտը չկայացավ և հաղթանակը շնորհվեց Հովսեփյանին: Վերջինս դուրս եկավ կիսաեզրափակիչ և ապահովեց Եվրոպայի առաջնության առնվազն բրոնզե մեդալ:
Ավելի վաղ ԵԱ-ի կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: