Պատանի բռնցքամարտիկ Արամ Արզումանյանը կմասնակցի ՌԴ առաջնությանը

05 Մարտի 2024, 00:55

Սպորտ

Պյատիգորսկի բռնցքամարտի թիվ 2 մարզադպրոցի սան Արամ Արզումանյանը նվաճել է Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի պատանեկան առաջնությունում արծադե մեդալ: Այս հաղթանակի շնորհիվ մարզիկը կկարողանա մասնակցել Ռուսաստանի առաջնությանը։

15-16 տարեկան մարզիկների միջև մրցումներն անցկացվել են Սուվորովսկայա գյուղում։ Մրցանակների համար պայքարում էին շրջանի ավելի քան 400 ուժեղագույն բռնցքամարտիկներ:

Նշվում է, որ Արամին մարզում է բռնցքամարտի լավագույն մարզիչներից մեկը՝ Էդգար Հայրապետյանը։