Արման Ծառուկյանը UFC-ի թեթև քաշային կարգում երկրորդն է
24 Հուլիսի 2025, 16:05
UFC-ում թարմացրել են թեթև քաշային կարգի մարտիկների վարկանիշային աղյուսակը, որի արդյունքում UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը զբաղեցրել է երկրորդ տեղը:
Վարկանիշը գլխավորել է ռուսաստանցի Իսլամ Մախաչևը։ Հաշվի առնելով այն, որ Իսլամ Մախաչևը լքել է դիվիզիոնը, կարելի է ասել, որ Ծառուկյանն ամրապնդվել է ԹՈՓ-15-ի ամենավերևում։
