Բռնցքամարտիկ Արմենակ Հովհաննիսյանը վստահ հաղթանակ է տարել Բեռլինում

24 Հունիսի 2025, 15:10

Սպորտ

Արմենակ Հովհաննիսյանը (15 հաղթանակ, 5 պարտություն, 1 ոչ-ոքի) Բեռլինում կայացած բռնցքամարտի երեկոյին վստահ հաղթանակ է տարել վենեսուելացի Ֆրանկո Ռոխասի (25-19) նկատմամբ: Երեք մրցավարներն էլ միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին, որի համար այս մենամարտը կարևոր վերադարձ էր երկու անընդմեջ անհաջողություններից հետո:

Գերմանիան ներկայացնող 39-ամյա Հովհաննիսյանը կրկին ցուցադրել է դիմացկունություն և տեխնիկան՝ ամրապնդելով իր դիրքերը վարկանիշներում: Ըստ Ringside 24-ի՝ նա մարզվում է Հիլդեսհայմում և չնայած տարիքին, շարունակում է հանդես գալ պրոֆեսիոնալ ասպարեզում՝ ցուցադրելով գերազանց ֆիզիկական պատրաստվածություն: