Բռնցքամարտիկ Առնո Դարչինյանը՝ արծաթե մեդալակիր

04 Դեկտեմբերի 2023, 16:00

Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչ Առնո Դարչինյանը նվաճել է Երեւանի «Միկա» մարզադահլիճում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալը։

46 կգ քաշային կարգի եզրափակչում Առնո Դարչինյանը 0:4 հաշվով պարտվել է ռուսաստանցի Իսլամ Մագոմեդովին։

Եզրափակիչների առաջին օրը Հայաստանի երեք մասնակիցներից ոսկե մեդալակիր էր դարձել Վաղարշակ Քեյանը (48 կգ), արծաթե մեդալ էին նվաճել Արեն Խառատյանը (52 կգ) եւ Սամվել Սիրամարգյանը (70 կգ)։