Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Մոնրեալում
01 Նոյեմբերի 2025, 18:00
Հայ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը շարունակում է իր հաղթական շարքը պրոֆեսիոնալ ռինգում: Հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը Մոնրեալում նա մրցավարների մեծամասնության որոշմամբ հաղթել է 25-ամյա կանադացի Դիլան Շրեդերին (6-1; 4 Կո):
21-ամյա Էրիկի համար սա երրորդ անընդմեջ հաղթանակն է պրոֆեսիոնալ կարիերայում, և բոլոր երեք մենամարտերն էլ նա անցկացրել Է 2025 թվականին հենց Մոնրեալում: Ավելի վաղ Իսրայելյանը հաջող հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի կազմում սիրողական մակարդակով, իսկ այժմ վստահորեն շարունակում է իր պրոֆեսիոնալ կարիերան:
Էրիկի հաջորդ մենամարտը նախատեսված է նոյեմբերի 13-ին, նրա մրցակիցը կլինի չիլիացի Մարիո Էսպարզան: Մրցաշարը կրկին կանցկացվի Մոնրեալում։