Բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը երկրորդ հաղթանակը տարավ

26 Հունիսի 2023, 23:48

Սպորտ

Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Համբարձում Հակոբյանը երկրորդ հաղթանակն է տարել։

80 կգ քաշային Հակոբյանը երկրորդ մենամարտում մրցել է սերբ Վլադիմիր Միրոնչիկովի հետ եւ տեխնիկական նոկաուտով կամային հաղթանակ տարել:

Մեկնարկային մենամարտում Հակոբյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Պիտեր Մարչիչին:

Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից հաղթանակներով են մեկնարկել Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը եւ Դավիթ Չալոյանը: