Բռնցքամարտիկ, Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանը բրոնզե մեդալ է ապահովել Բուլղարիայում ընթացող մրցաշարում
09 Փետրվարի 2024, 23:33
60 կգ քաշային Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանը առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Բուլղարիայում ընթացող «Ստրանջայի» հեղինակավոր մրցաշարում, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Նշվում է, որ 1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցել է Ղրղստանի ներկայացուցիչ Ռիսպե Բեկթենովի հետ ու հաղթել 4։1 հաշվով։ Մենամարտում վճռորոշ է եղել 3-րդ ռաունդը, որում Սահակյանը հաղթանակի նժարը թեքել է իր կողմը։
Եզրափակիչի ուղեգրի համար Սահակյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդումալիկ Խալակովի հետ։