Բռնցքամարտիկ Միքայել Հարությունյանը հերթական հաղթանակն է տարել Թաիլանդում
20 Օգոստոսի 2024, 22:50
Օգոստոսի 18-ին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում վոլգոգրադցի բռնցքամարտիկ Միքայել Հարությունյանը հերթական հաղթանակն է տարել իր կարիերայում՝ նոկաուտի ենթարկելով տեղացի մրցակցին։
Թաիլանդի 25-ամյա մրցակցի հետ մենամարտն ի սկզբանե նախատեսված էր ութ ռաունդ։ Սակայն արդեն երկրորդ ռաունդում Միքայելը մի քանի վճռական հարված է հասցրել, ինչի արդյունքում հաղթել է տեխնիկական նոկաուտով։ Հաջող մենամարտի շնորհիվ Միքայելը ստացել է չեմպիոնի գավաթը։
29-ամյա Միքայել Հարությունյանը ծնվել է Հայաստանում, սակայն կարիերայում իր առաջին հաջողություններին մարզիկը հասել է Վոլգոգրադում։