Բռնցքամարտիկ Սերգեյ Քոչարյանն առաջին տեղն է գրավել Պյատիգորսկի բաց առաջնությունում

28 Փետրվարի 2025, 13:15

Սպորտ

Պյատիգորսկի հայ համայնքի «Արցախ» բռնցքամարտի մարզադպրոցի մարզիկները բարձր տեխնիկական պատրաստվածություն և մարզական ոգի են ցուցաբերել պատանիների բռնցքամարտի քաղաքային բաց առաջնությունում։ Այս մասին հայտնում է համայնքի տելեգրամյան ալիքը։

Առաջնությունը նվիրված էր Հայրենիքի պաշտպանի օրվան։ Մրցաշարի երկու մասնակիցներ՝ Սերգեյ Քոչարյանն ու Յուրի Սերբինը մրցանակների են արժանացել:

«Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում հետագա հաղթանակներ ռինգում։ Շնորհակալություն ենք հայտնում մարզիչ Սերգեյ Օնիկովիչին պրոֆեսիոնալիզմի և ապագա չեմպիոնների դաստիարակության գործում ունեցած ներդրման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։