Վարդան Հարությունյանը նոկդաունով հաղթել է նամիբիացի մրցակցին
18 Մարտի 2025, 13:56
Ռուսաստանաբնակ հայազգի բռնցքամարտիկ Վարդան Հարությունյանը վաղաժամ հաղթանակ է տարել նամիբիացի Կարեբ Շիտանի նկատմամբ RCC Boxing պրոմոուշենի բռնցքամարտի մրցաշարում, որը տեղի է ունեցել մարտի 15-ի գիշերը Եկատերինբուրգում:
Մենամարտն ավարտվել է հենց առաջին ռաունդում. Հարությունյանը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը:
Վարդանի համար այս հաղթանակը 10-րդն էր պրոֆեսիոնալ կարիերայում, որից 7-ն ավարտել է ժամկետից շուտ։