Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը՝ աշխարհի չեմպիոն

03 Դեկտեմբերի 2023, 23:25

Սպորտ

Երևանում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտում Հայաստանը ներկայացնող Վաղարշակ Քեյանը (48 կգ) հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Էմալ Համդամին ու նվաճել չեմպիոնի կոչումը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում ընթանում է  բռնցքամարտի պատանիների շխարհի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցում են 9 հայ մարզիկ: