Բռնցքամարտիկներ Տիգրան Ուզլյանը և Կարեն Տոնականյանը ելույթ կունենան Վենեսուելայում

21 Օգոստոսի 2024, 16:31

Սպորտ

Լա Գուայրա (Վենեսուելա) քաղաքում օգոստոսի 24-ին տեղի կունենա բռնցքամարտի երեկո, որին կմասնակցեն նաև Տիգրան Ուզլյանն ու Կարեն Տոնականյանը։

Հայաստանը կներկայացնի Կարեն Տոնականյանը, իսկ Ռուսաստանը՝ Տիգրան Ուզլյանը։ Տիգրան Ուզլյանի մրցակիցը կլինի Էնդեր Լուչեսը (Վենեսուելա): Կարեն Տոնականյանը կմենամարտի Լուիս Արկոնի (Վենեսուելա) հետ: