Բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արտահերթ են սպասարկվում. Ղազարյան
06 Նոյեմբերի 2023, 14:58
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արտահերթ են սպասարկվում անձնագրային բաժիններում։ Այս մասին րագրողների հետ ճեպազրույցում ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«Երևանի անձնագրային բաժիններում մենք ներդրել ենք էլեկտրոնային հերթագրման համակարգ, բայց ԼՂ–ից բռնի տեղահանվածներին սպասարկում են արտահերթ` էլեկտրոնային համակարգից դուրս»,– նշել է Ղազարյանը` ընդգծելով, որ տեղահանվածներին ՀՀ անձնագիր տրամադրելու գործընթացը լինելու է մաքսիմալ հեշտացված։