Ոստիկանները օղակի մեջ են վերցրել Բագրատ Սրբազանին

31 Մայիսի 2024, 17:33

Քաղաքականություն

Կադրերում երևում է՝ ինչպես են ոստիկանները օղակի մեջ վերցրել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին: Նրա նկատմամբ, ակներև է, որ կիրառվում է բիրտ ուժ:

Հիշեցնենք, որ այսօր գերլարված էր իրավիճակը ՀՀ ԱԳՆ շենքի մոտ: Ոստիկանների ու քաղաքացիների միջև բախում է սկսվել, բերման ենթարկված քաղաքացիների թվում հոգևորականներ ու լրագրողներ կան: