Բռնցքամարտիկ Մանվել Պետրոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն

10 Նոյեմբերի 2025, 21:08

Սպորտ

Բռնցքամարտիկ Մանվել Պետրոսյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն: Արես Հակոբյանը և Սուրեն Ռուբենյանը նվաճել են արծաթե մեդալներ:

Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 3-ին Սպորտի կառավարման կենտրոնում՝ նախկին «Միկա» մարզահամալիրում։