Բրյունետը «Եվրատեսիլ»-ից հետո առաջին անգամ խոսել է

17 Հունիսի 2023, 17:17

Մշակույթ

«Եվրատեսիլ 2023»-ին հաջորդած տեւական լռությունից հետո Բրյունետն իր սոցիալական ցանցերն ակտիվացրել է նոր հրապարակմամբ, որում բացատրել է իր պասիվության պատճառը։ Երգչուհին, կարծես, շուտով եկրպագուներին կուրախացնի նորությամբ։ 

«Վերջին 6 ամիսներն ինձ համար, առնվազն, մեծ փոփոխություն էին։ Ինչպիսի ճանապարհորդություն եւ փորձ․․․ «Եվրատեսիլը» մեծ բան էր, եւ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին եւ բոլորիդ՝ այն մեծ սիրո համար, որը կիսեցիք ինձ հետ»,-Instagram-ում գրել է Բրյունետը:

«Լիվերպուլից վերադառնալուց հետո ես փոքր-ինչ լուռ էի, քանի որ իմ բոլոր բառերն ու էմոցիաներն օգտագործում էի մի նոր՝ եզակի բան ստեղծելու համար, որով շուտով կկիսվեմ նաեւ ձեզ հետ»,-հավելել է նա։