Բրյուսելի Պողոսյան հիմնադրամում բացվել է Հայաստանի պատմությունը ներկայացնող ցուցահանդես

14 Նոյեմբերի 2023, 09:25

Կրթություն | Մշակույթ

Բրյուսելի ամենահայտնի մշակութային օջախներից մեկում՝ Պողոսյան հիմնադրամում (Boghossian Foundation) բացվել է «Հայաստան․ Սրբազանի ժամանակը» խորագրով ցուցահանդեսը, որը մինչև 2024 թվականի մարտի 10-ը այցելուներին կներկայացնի Հայաստանի պատմությունը։

«Նույնիսկ վերջին շաբաթների ողբերգական իրադարձությունները գալիս են փաստելու, որ խոսքը տառապանքի պատմության մասին է։ Այդուամենայնիվ, հմայքը մնում է անփոփոխ՝ ի դեմս այս քաղաքակրթությանը բնորոշ բացառիկ ճարտարապետական և մշակութային ժառանգության։ Մեզ համար շատ կարևոր էր և խորհրդանշական նման ցուցահանդեսի բացումը, որն ականատես կդարձնի ինչպես կանգուն, այնպես էլ արդեն անհետացած կամ անհետացման շեմին գտնվող մշակութային կոթողներին»,-ասում է հիմնադրամի տնօրեն և ցուցահանդեսի կուրատորներից Լաումա Սալամեն ու հավելում, որ չպետք է մոռանալ, որ Հայաստանի պատմությունն անմիջականորեն կապված է նաև քրիստոնեության պատմության հետ։

Ցուցահանդեսին ներկայացված էին նաև բացառիկ նմուշներ Ֆրանսիայի հայկական թանգարանից․ մանրանկարներ, ձեռագրեր, հանրությանը երբեք չցուցադրված պատարագի թանկարժեք իրեր, որոնք տեղադրվել են ժամանակակից արվեստագետների՝ Սարգիսի, Մխիթար Կարապետյանի, Անտուան ​​Ագուջյանի, Ժան Պողոսյանի, Աիդա Ղազարյանի և Պասկալ Կոնվերտի գործերի կողքին:

IMG_7839.jpg (1.75 MB)
IMG_7850.jpg (2.37 MB)
IMG_7852.jpg (1.98 MB)
IMG_7847.jpg (2.64 MB)
IMG_7833.jpg (2.19 MB)
IMG_7846.jpg (2.51 MB)