Բրյուսելում ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցում էր նաև թուրքական միությունը.Արամ Գևորգյան
25 Ապրիլի 2025, 18:45
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի լրատվական կապերի պատասխանատու Արամ Գևորգյանը Alpha News-ի հետ զրույցում ներկայացրել է Բելգիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված միջոցառումների մասին։
Նշենք, որ ապրիլքսանչորսյան բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել աշխարհի տարբեր ծայրերում:
«Ապրիլի 23-ի առավոտյան Բրյուսելում հայկական եկեղեցի ենք մտել, որից հետո մոմերով քայլարշավ ենք արել՝ մինչև Հայոց ցեղասպանության զոհերինՔ նվիրված հուշարձանի մոտ: Այն կազմակերպվել է Բրյուսելի «Նաիրյան» ուսանողական միության կողմից: Ներկա են եղել համայնքի հայերը»,- տեղեկացրել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցել է նաև թուրքական միությունը:
«Ապրիլի 24-ի բուն միջոցառումները սկսել են վաղ առավոտից: Կրկին եկեղեցի ենք այցելել, հետո քայլարշավ արել, որին մասնակցել են ոչ միայն հայերը, այլև այլ ազգերի ներկայացուցիչներ, օրինակ՝ կային մարդիկ թուրքական միությունից, հրեական միությունից և այլն»,- հավելել է Արամ Գևորգյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: