Բրյուսելում ես վերահաստատեցի Հայաստանին աջակցելու ԱՄՆ հանձնառությունը. Սամանթա Փաուեր

11 Ապրիլի 2024, 11:19

Քաղաքականություն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ասել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում հայկական պատվիրակության հետ հանդիպմանը հաստատել է Հայաստանին աջակցելու ԱՄՆ հանձնառությունը: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:

«Անցյալ շաբաթ Բրյուսելում ես վերահաստատեցի Միացյալ Նահանգների հանձնառությունը աջակցելու Հայաստանին, քանի որ այն խորացնում է իր ժողովրդավարական բարեփոխումները, ընդլայնում է իր տնտեսությունը և ձգտում է կառուցել ավելի պայծառ ապագա», — նշել է նա իր գրառման մեջ:

Հիմա եթերում