Բրյուսելում մեծ շուքով նշվել է Շառլ Ազնավուրի 100-ամյակը և Հայաստանի Ազգային տոնը

13 Սեպտեմբերի 2024, 18:57

Մշակույթ

Սեպտեմբերի 11-ին Բրյուսելի քաղաքապետարանի համերգասրահում տեղի է ունեցել հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձին նվիրված համերգ, որին հաջորդեցլ է հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին: Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։

«Ազնավուր 100» ծրագրի շրջանակներում ելույթ է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան, մենակատարներ՝ Գոռ Սուջյան և Ինգա Արշակյան՝ հյուրերի համար կատարելով Ազնավուրի ամենահայտնի երգերը ջազային ընթերցմամբ։