ԲԹԿ-ի աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է
17 Մայիսի 2023, 09:07
Մայիսի 15-ից ժամանակավորապես դադարեցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործումը։ «Эхо Кавказа»-ի փոխանցմամբ՝ հատվածի ժամանակավոր փակումը պայմանավորված է դրա վերակառուցմամբ։
«Գնացքների երթևեկության դադարեցման պատճառը գլխավոր կապալառուի կողմից գոյություն ունեցող հատվածի շինարարության տեմպերի արագացումն է՝ նախագիծը սեղմ ժամկետներում ավարտելու նպատակով», – հայտնել են «Վրացական երկաթուղի»-ից։