Caesar հաուբիցների մատակարարումը Հայաստանին կոտրում է հանրապետության զինված ուժերի կառուցվածքը. Կոնստանտին Սիվկով

Ռուս ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի ստորագրած պայմանագրին, որի համաձայն՝ Հայաստանը Ֆրանսիայից կգնի Caesar ինքնագնաց հաուբիցներ։

«Զենքի նմուշի տեսանկյունից ես թերահավատորեն եմ վերաբերվում նման համակարգերին։ Սա զենք է, որը հարմար է որոշակի տեսակի պատերազմների համար, ուստի ես վստահ չեմ, որ այն հարմար կլինի լեռնային պատերազմների համար: Այն պարզ պատճառով, որ այն ունի շատ թույլ տեխնիկական պաշտպանություն։ Այդ զենքի միակ, գլխավոր առավելությունը նրա մանևրելիությունն է, բայց լեռնային պատերազմում, որտեղ շարժումը սահմանափակված է որոշակի շրջանակներով, չգիտեմ՝ դա կհամապատասխանի, թե ոչ»,- ասել է Սիվկովը։

Փորձագետի խոսքով՝ այդ զենքի մատակարարումը Հայաստանին Արևմուտքի հետ մերձեցման դրսևորում է։

«Հայաստանին այդ զենքի մատակարարման փաստը, որը հագեցած է գրեթե բացառապես ռուսական զենքով, խախտում է ՀՀ զինված ուժերի կառուցվածքը, քանի որ այդ հաուբիցների կրակի կառավարման համակարգը տարբերվում է այն հաուբիցներից, որոնք օգտագործվում են նույն Հայաստանում՝ կիրառվելով խորհրդային և ռուսական արտադրության համակարգերի համար: Այդ հաուբիցների կրակային կառավարման համակարգը, որը կիրառվում է խորհրդային և ռուսական արտադրության համակարգերի համար, չի կարող օգտագործվել Հայաստանի տարածքում: Այդ պատճառով ես նման քայլը գնահատում եմ որպես ցուցադրական ակցիա, որի նպատակն է ցույց տալ՝ Հայաստանը շարունակում է մերձեցման կուրսը Արևմուտքի, մասնավորապես՝ Ֆրանսիայի հետ, որն այսօր հատկապես թշնամական դիրք է գրավում Ռուսաստանի նկատմամբ», — ասել է Սիվկովը։