Ցամաքային և օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 237 մարդ Արցախից
27 Սեպտեմբերի 2023, 12:00
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան:
Մինչ օրս 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից 142-ը ուղղաթիռով, 95-ը շտապօգնության մեքենաներով:
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն:
Տեղափոխման գործընթացը դեռևս շարունակվում է: