Ցանկացած համաձայնագիր պետք է համապատասխանի մեր ազգային շահերին. Գասպար Կարապետյան

11 Սեպտեմբերի 2025, 20:56

Քաղաքականություն

Եվրախորհրդարանի հերթական լիագումար նիստի շրջանակներում մի շարք հանդիպումներ կանցկացնենք: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Նա նշել է, որ հիմնական առաքելությունն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն է։

«Կներկայացնենք, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված այսպես կոչված համաձայնագիրը վտանգավոր է հայ ժողովրդի և Հայաստանի համար: Այդ համաձայնագրում Արցախի ժողովրդի, մեր գերիների վերաբերյալ որևէ խոսք չկա»,- ասել է Կարապետյանը՝ շեշտելով, որ ցանկացած համաձայնագիր պետք է համապատասխանի Հայաստանի ազգային շահերին:

Բացի այդ, նա նշել է, որ Եվրախորհրդարանում ներկայացրել են Արցախի ժողովրդի վերադարձի հետ կապված պահանջները: Գասպար Կարապետյանի խոսքով՝ եվրախորհրդարանը մշտապես պաշտպանել է Արցախի ժողովրդի իրավունքներն ու բարձրացրել գերիների վերադարձի հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում