Ցանկալի է` Հայ Առաքելական եկեղեցին չենթարկվի հարձակումների և կոնֆլիկտը շուտափույթ կարգավորվի. Լավրով

30 Հունիսի 2025, 19:30

Քաղաքականություն

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են, սակայն եկեղեցու դեմ հարձակումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն՝ ամփոփելով ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքները:

«Հասկանալի է, որ դա մեր հարևանների ներքին գործն է, սակայն, անշուշտ, կանոնական հազարամյա Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումները լրջագույն մտահոգություն են առաջացնում։ Եկեղեցին միշտ եղել է հայ հասարակության առանցքային հենասյուններից մեկը, և մենք չէինք ցանկանա, որ այդ եկեղեցին անարդար հարձակումների ենթարկվեր՝ առանց որևէ լուրջ հիմքի:

Մենք շահագրգռված ենք, որ այս իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի՝ հիմնվելով Հայաստանի սահմանադրության, հավատացյալների իրավունքների, ինչպես նաև մարդու այլ իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքի վրա»,- նշել է Լավրովը։