Ցանկանում եմ, որ Մխիթարյանն Ինտերի հետ հաղթի Չեմպիոնների լիգան․ Մինասյան
11 Հունիսի 2023, 14:15
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կիսվել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչի սպասելիքներով։
«Անպայման կդիտեմ հանդիպումը՝ հատկապես, որ Հենրիխը եզրափակչում է խաղալու։ Երկու թիմեր են խաղալու, որոնք տարբեր ոճերի շատ հետաքրքիր ֆուտբոլ են ցուցադրում։
Չգիտեմ՝ Մխիթարյանը կխաղա մեկնարկային կազմում, թե փոխարինման դուրս կգա, բայց դա այնքան էլ կարևոր չէ։ Ինձ շատ է դուր գալիս «Մանչեսթեր Սիթիի» խաղը և հատկապես գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատանքը, բայց քանի որ Մխիթարյանը խաղում է «Ինտերում», ես ցանկանում եմ, որ «Ինտերը» հաղթի Չեմպիոնների լիգան։
Երբ նայենք, թե որտեղից Մխիթարյանը սկսեց կարիերան և որտեղ է, ապա դա մեծ պատիվ է ողջ հայկական ֆուտբոլի և երիտասարդ տղաների համար, որոնք նոր են սկսում իրենց ճանապարհը։ Մխիթարյանի կարիերան հիանալի օրինակ է բոլորիս համար»,- Metaratings.ru-ի հետ զրույցում ասել էր Մինասյանը:
Հավելենք՝ «Մանչեսթեր Սիթին» դարձավ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի գավաթակիրը՝ Ստամբուլում կայացած երզափակիչում հաղթելով Միլանի «Ինտերին»։