«Ցանկանում ենք, որ ստեղծվեն այնպիսի ուժեր, որոնց հետ համագործակցությունը կբերի իրավիճակի փոփոխության». Քոչարյան

07 Հոկտեմբերի 2025, 13:55

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթ-ի հարցին, թե արդյոք երբևէ մտածել է քաղաքականությունից դուրս գալու մասին, նշել է.

«Պատկերացրեք, եթե 2021 թվականին ես էլ չմասնակցեի ընտրություններին։ Ունենք 2018 թվականի դեկտեմբերյան ընտրությունների օրինակը։ Հիշո՞ւմ եք։ Նայեք՝ ինչ արդյունքներ են եղել։ Ավելի լավ խորհրդարան ունեինք, թե՞ ավելի վատ։ Իմ մասնակցության ձայները բավարար էին, չէ՞։ Ոչ, բավարար չեն։ Կուզենայի՞նք, որ ստեղծվեն նոր ուժեր, որոնց հետ համագործակցությունը կբերի իրավիճակի փոփոխություն։ Այո՛, ցանկանում ենք։ Եվ այդ մասին արտահայտվում ենք շատ պարզ ու հասկանալի ձևով։ Ինչ վերաբերում է ինձ՝ իմ թիմը մասնակցելու է», — նշել է Քոչարյանը։