Ցանկություն ունեմ հաղթելու այդ խաղում. Մխիթարյանը ՉԼ եզրափակչի մասին

06 Հունիսի 2023, 22:30

Սպորտ

Իտալական «Ինտեր»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ ցանկություն ունի մասնակցելու Չեմպիոնների լիգայի եզրափակչին:

«Ամեն ինչ անելու եմ այդ եզրափակիչին մասնակցելու համար: Ցանկություն ունեմ հաղթելու այդ խաղում, քանի որ կարիերաս մոտենում է ավարտին, և կուզենայի հաղթել Չեմպիոնների լիգայում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը:   

Հայ կիսապաշտպանի խոսքով`  Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մրցակից «Մանչեսթեր Սիթի»-ն եվրոպական ակումբների շարքում ունի լավագույն կազմերից մեկը:

«Կարող ենք ցույց տալ, որ, գնդակին տիրապետելով, կարող ենք գրոհել»,-ասել է նա: