Ծանրամարտի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է
21 Փետրվարի 2024, 12:32
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանի ընտրանին երկրորդն է: Ազգային թիմն ունի 9 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ:
Մեդալային հաշվարկում առաջին տեղում Բուլղարիայի թիմն է 11 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներով։
Մեդալային հաշվարկի համար հիմք է ընդունվում ոսկե մեդալների քանակը։
Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը: 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր, ԵԱ-ի փոխչեմպիոն է դարձել նաև Սիմոն Մարտիրոսյանը, իսկ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր: