Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

08 Դեկտեմբերի 2024, 23:08

Սպորտ

Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 55 կգ քաշային կին ծանրորդները:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց 85 կգ:

Հրում վարժությունում նա բարձրացրեց 117 կգ և 120 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր:

Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է: