Ծանրամարտի ԵԱ․ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ արծաթե մեդալակիր
14 Ապրիլի 2025, 19:06

Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում55 կգ քաշային Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ, բարձրացրեց 85 կգ և այս վարժությունում նա զբաղեցրեց 6-րդ տեղը: Հրում վարժությունում Գրիգորյանը մեկ հաջող մոտեցմամբ բարձրացրեց 117 կգ
այս ձևում նվաճելով ոսկե մեդալ: Երկամարտի 202 կգ արդյունքով Գրիգորյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր:
Հայաստանի ընտրանու անդամ Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ` հաջորդաբար բարձրացնելով 85 կգ, 88կգ, 90 կգ: Այս վարժությունում նա 5-րդն է: Հրում վարժությունում Յայլյանը միայն մեկ հաջող մոտեցում կատարեց և ֆիքսեց 103 կգ: Այստեղ նա 8-րդն է: Երկամարտում նա գրանցեց 193 կգ և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Ապրիլի 14-ին Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ կմտնի նաև 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: