Ծանրորդ Գևորգ Սերոբյանը՝ զինվորականների ծանրամարտի ԱԱ-ի մրցանակակիր
11 Նոյեմբերի 2025, 00:05
Սիմֆերոպոլից ծանրորդ Գևորգ Սերոբյանը դարձել Է Իրանում անցկացված զինվորականների ծանրամարտի (CISM 2025) աշխարհի առաջին առաջնության մրցանակակիր: Մինչև 79 կգ քաշային կարգում Սերոբյանը, ով Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական է, ոսկե մեդալ է նվաճել է «պոկում» վարժությունում, ինչպես նաև բրոնզե մեդալներ «հրում» վարժությունում և երկամարտի արդյունքում։
Մրցումներին մասնակցել են Իրանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Ուզբեկստանի, Շրի Լանկայի, Ղազախստանի, Հայաստանի և Նիգերիայի հավաքականները։
Առաջնությունն անցկացվել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո, որը համարվում է աշխարհում երկրորդ ամենակարևոր սպորտային կազմակերպությունը ՄՕԿ-ից (Միջազգային օլիմպիական կոմիտե) հետո։

