Ծառահատումները կատարվում են առանց կենսունակության գնահատման․ Էդուարդ Հայրումյան
23 Փետրվարի 2026, 18:00
Երևանում ծառահատումները հաճախ իրականացվում են առանց ծառերի կենսունակության պատշաճ գնահատման։Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանն՝ անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ծառահատումներին։
Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունները ծառահատումների որոշումները կայացնում են առավելապես քաղաքական մակարդակում՝ առանց ստուգելու, թե որ ծառերն են իրականում չորացած կամ վտանգավոր։
«Նախորդ փորձը ցույց է տվել, որ բազմաթիվ փողոցներում ծառերը զանգվածաբար հատվել են՝ անկախ դրանց առողջական վիճակից։ Բացառություն է եղել Թումանյան փողոցը, որտեղ, իմ կարծիքով, թաղապետարանի միջամտության շնորհիվ հնարավոր է եղել պահպանել որոշ թեղիներ»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: