Ծառուկյանի և Մախաչովի մենամարտը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ
17 Հուլիսի 2024, 20:30
Խառը մենամարտերի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի և թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի միջև մենամարտը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մարզիկներից մեկի թիմի աղբյուրին։
«Մենամարտը պետք է կայանա մինչև տարեվերջ։ Սպասում ենք Արմանի որակազրկման ավարտին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը UFC մրցաշարում Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտի ժամանակ երկրպագուի վրա հարձակվելու համար Ծառուկյանը որակազրկվել է 10 ամսով և տուգանվել 25 հազար դոլարով։ Ինչպես բացատրել է մարտիկը, երկրպագուն իրեն անպարկեշտ ժեստեր է ցույց տվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ծառուկյանի որակազրկումը կարող է ավարտվել սեպտեմբերի սկզբին, եթե նա օգոստոսին համապատասխան տեսահոլովակ նկարահանի ընդդեմ բուլինգի։