Ծառուկյանի որակազրկումը թույլ չի տալիս բանակցություններ վարել Մախաչևի դեմ պայքարի շուրջ. մենեջեր
27 Հունիսի 2024, 00:00
Ռուսաստանաբնակ հայազգի մարզիկ Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրախմանովը հայտարարել է, որ Իսլավ Մախաչևի դեմ պայքարի շուրջ բանակցություններ չկան Ծառուկյանի որակազրկման պատճառով:
«Քանի դեռ հեռացման հարցը փակված չէ, այդ մենամարտի կազմակերպման մասին ոչ մի խոսակցություն չի լինի», — ասել է Աբդրախմանովը:
Ծառուկյանը հեռացվել էր մենամարտերից բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ պայքարի բացարձակ առաջնության մրցաշարի մենամարտի դուրս գալու ժամանակ երկրպագուի վրա հարձակման պատճառով:
Ավելի ուշ Արմանը հայտնել է, որ երկրպագուն իրեն անպարկեշտ ժեստեր է ցույց տվել։ Ընդ որում, երկրպագուն ներողություն է խնդրել Ծառուկյանից և հայտնել, որ ոստիկանություն չի դիմելու: Նևադա նահանգի Ատլետիկ հանձնաժողովը արգելափակել է Ծառուկյանի ավելի քան 30 հազար դոլար հոնորարը, մարտիկը նաև որակազրկվել է: