Ծառուկյանը Օլիվեյրայի հետ մենամարտից առաջ ցուցադրել է իր ներկայիս մարզավիճակը
10 Ապրիլի 2024, 17:27
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում (մինչև 70 կգ) UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ առաջիկա մենամարտի մասին։
Ծառուկյանը համացանցում նոր գրառում է կատարել և իր հետևորդների հետ կիսվել թարմ լուսանկարով, որում Արմանը ցուցադրում է իր ներկայիս ֆիզիկական մարզավիճակը։
«Մարտի շաբաթ»,- լուսանկարին կից գրել է հայ մարզիկը։
Հիշեցնենք, որ Չարլզ Օլիվեյրան (34-9) և Արման Ծառուկյանը կմենամարտեն ապրիլի 13-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի «T-Mobile Arena» մարզադաշտում։ Մենամարտի հաղթողն իրավունք կստանա տիտղոսի համար պայքարել UFC-ի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ (25-1):